Ազատ խոսք

Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանյանին

Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանյանին

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Երեք օր է անպատասխանատու հայտարարություններով հայտնի ԱԺ պատգամավորը հանգիստ չունի:

354 ձայն ստացած այս պարոնը, ԱԺ պատգամավորի իր պարտականությունները մի կողմ թողած, պարբերաբար հրապարակումներ է կատարում, հարցազրույցներ տալիս`շարունակելով զրպարտությունները և պնդելով, որ ներողություն չի խնդրելու ՀՅԴ-ից:

Այդպիսի ջղաձգումներն իհարկե հասկանալի են.

Պատգամավորի տրամաբանությունը պարզ էր ի սկզբանե. հույս ունենալով, որ ՀՅԴ-ն, զբաղված լինելով իր առօրյա բազմաբնույթ գործերով և հավատարիմ մնալով որևէ արժեք չներկայացնող և կշիռ չունեցող մեկին չանդրադառնալու քաղաքականությանը, այս անգամ ևս զերծ կմնար արձագանքելուց` վստահ լինելով, որ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի:

Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան, և սեփական խոսքերի համար պատասխան տալու անխուսափելիությունը խուճապ է առաջացնում պատգամավորի մոտ, չէ որ նա դատարանում պետք է ապացուցի մի բան, որն անգամ չկարողացան անել տեր֊պետրոսյանական դատարանները:

Տեղին է հիշեցնել, որ Դաշնակցությանը երբեք չի առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու/ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանք:

Հետևաբար -Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու…

-Շատ մեծ է գայթակղությունը իրերն իրենց անունով կոչելու… ոչինչ դրա ժամանակն էլ կգա…

-Մնացածը հերթով, կարգով…

-Իսկ իմ Դաշնակցական ընկերներին համբերություն…»:

Կիսվել