Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար. Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը
Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար. Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը
Սիրելի հայրենակիցներ, այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
«Սիրելի հայրենակիցներ,
Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված:
Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,- գրել է նա։