Նետել է կնոջը ջրհորն ու այն բետոնապատել
Նետել է կնոջը ջրհորն ու այն բետոնապատել
Ռուսաստանում, Բաշկիրիայի Ուֆա քաղաքի դատարանը 9,5 տարվա բանտարկության է դատապարտել մի տղամարդու, ով մեղադրվում է կնոջը ջրհորը նետելու եւ ջրհորը բետոնապատելու մեջ, ինչի հետեւանքով կինը մահացել է։
Ըստ գործի նյութերի, տղամարդն ու իր կինը ամառանոցում հանգստանալու ժամանակ ալկոհոլ են խմել։ Ընթացքում նրանց միջեւ վեճ է առաջացել։ Տղամարդը բռնել է կնոջ կոկորդից սկսել նրան շնչահեղձ անել, ապա նետել է ջրհորն ու ջրհորը բետոնապատել։
Ջրհորի բարձրությունը եղել է 10 մետր։ Նախքան բետոնապատելը, նա չի ջրհորը լցրել է շինանյութերով։ Իսկ որպեսզի կասկածներ չհարուցի, դիմել է ոստիկաններին, թե կինն անհետ կորել է։
Քննության ընթացքում տղամարդը խոստովանել է կատարած հանցանքն ցույց տվել ջրհորի տեղի, որտեղ կնոջ դիակն է եղել։