Ազատ խոսք

«Նեդոումոկ Հայկոյի տեղը նորմալ, գործից հասկացող մեկին դրեք, ափսոս է Երևանը»․ Կարեն Վրթանեսյան

«Նեդոումոկ Հայկոյի տեղը նորմալ, գործից հասկացող մեկին դրեք, ափսոս է Երևանը»․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարեն Վրթանեսյանը։

«Ծիծեռնակաբերդի անտառի հրդեհը լրիվ սպասելի էր։ Նորքի բլուրի հրդեհն էլ։ Ու մյուս հրդեհներն էլ, որ գրեթե ամեն օր այս ամառ լինում են։

Ծիծեռնակաբերդի կողքով անցնելիս, չորացած, անխնամ տարածքը տեսնելիս, պարզ էր, որ այսպիսի մի բան լինելու է։

Քաղաք կառավարելը միայն իշխանությունը զավթելով ու ձերքայլականներին պարգևավճարներ գրելով չէ, սելֆիներ անելով չէ, ցուցադրաբար բուդկեք քանդելով չէ, աշխատանք պիտի արվի. ամենօրյա չերևացող աշխատանք, որը դուք առաջ չէիք նկատում, չէիք ուզում նկատել, հիմա էլ երբ ձեր հերթն է անելու, չեք բաշարում անել։

Ձեր այդքան ատած Սովետական Միությունը կես դար առաջ էդ չոլը այգի սարքեց, նույնիսկ 1992–94 թվականների ծառահատումներից հետո էլ անտառի մի զգալի մասը մնացել էր, բայց եկաք դուք ու…

Նեդոումոկ Հայկոյի տեղը նորմալ, գործից հասկացող մեկին դրեք, ափսոս է Երևանը»։

Կիսվել