ՆԳՆ-ն՝ պարեկային ծառայողի ինքնասպանության մասին
ՆԳՆ-ից, անդրադարձել են պարեկային ծառայողի՝ ինքն իրեն կրակելու դեպքին ու պարզաբանում ներկայացրել. «Նախնական տեղեկություններով ոստիկանության ծառայողը ինքնասպանություն է գործել»:
Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Խաղաղ Դոնի փողոցում, ավտոշուկայի հարևանությամբ, պարեկը կրակել է ինքն իրեն, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:



