Նա 35 տարեկան է և չունի ձեռքեր, սակայն միայնակ դաստիրակում է իր երկու երեխաներին
Նա 35 տարեկան է և չունի ձեռքեր, սակայն միայնակ դաստիրակում է իր երկու երեխաներին: 35 ամյա կինն առանց ձեռքերի ինքնուրույն դաստիրակում է իր երկու երեխաներին: Նա ստիպված է ամբողջ աշխատանքը կատարել ոտքերով: Ընդ որում նրա մոտ ավելի լավ է ստացվում, քանի լիովին առողջ շատ մարդկանց մոտ:
Այս կնոջ անունը Վերա Ֆեշուկ է, նա 35 տարեկան է: Նա ապրում է Ուկրաինայում, սակայն հայտնի է դարձել ոչ միայն իր հայրենի գյուղում: Ի ծնե նա չունի ձեռքեր, բացի այդ էլ մի ոտքը մյուսից 20սմ կարճ է:
Նա ամբողջ տան աշխատանքը կատարում է ոտքերով: Սովորել է գործել և նույնիսկ դարձել է աշխարհում միակ դիմահարդարը՝ ով ձեռքեր չունի:
Կինն ընտանիքում հինգերորդ երեխան էր: Նրա մորն առաջարկել էին թողնել ծննդատանը հաշմանդամ երեխային, բայց ծնողներն ասել էին, որ երբեք չեն հրաժարվի աղջկանից: Այժմ Վերան ծնողների հպարտությունն է:
Վերան կրթություն է ստացել տանը, բայց մտավոր ունակություններով երբեք չի զիջել հասակակիցներին:
Հարևանները զարմանում են, թե կինն ինչպես է կարողանում ամեն ինչ հասցնել: Նա նույնիսկ հողամաս ունի, շատ է սիրում ծաղիկներ: Նրա ծաղկանոցը հպարտության տեղիք է տալիս: Վերան սկսել է նաև ասեղնագործել՝ մասնակցելով մրցույթների և պատվավոր տեղեր գրավելով:
2011-ին Վերան ամուսնացավ: Հաճելի բնավորության շնորհիվ՝ Վերան բազմաթիվ երկրպագուներ ուներ:
Շուտով ծնվեց նրանց առաջնեկը՝ Էվելինան, իսկ որոշ ժամանակ անց էլ Անդրեյ անունով որդին: Վերան չցանկացավ դայակ վարձել կամ պատասխանատվությունը գցել տատիկների վրա: Բացարձակապես ամեն ինչ նա ինքնուրույն է անում՝ երեխաներին կերակրում, լողացնում, բարուրում:
Ցավոք, 2016-ին ամուսինները բաժանվեցին: Ամուսինը սկսել էր չափից շատ խմել, և երբ կնոջ համբերությունն ավարտվեց, նրանք ամուսնալուծվեցին:
Վերան ոգեշնչվում է երեխաներով, նրանց համարում է իր թևերը:
Կինը փորձում է միշտ պահպանել դրական էմոցիաները՝ հաղթահարելով կյանքի կողմից տրված հերթական դժվարությունը: