ԱշխարհՄամուլ

Նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, հետո նրա կինը գնաց մեր թշնամիների մոտ․ գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում․ Մեդվեդև

Նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, հետո նրա կինը գնաց մեր թշնամիների մոտ․ գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին:

«Մի անգամ  եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»:

Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։

Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը հանդուգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:

Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…»:

medvedev grarum
Կիսվել