Շոու-բիզնես

«Նա մայրիկիս ասաց․ «Թույլ կտա՞ք ամուսնանալ ձեր աղջկա հետ»». Սիլվի Բարկովան՝ նշանադրության և Հնդկաստան տեղափոխվելու մասին

Դերասանուհի Սիլվի Բարկովան այս շրջանում զբաղված է միայն թատերական ներկայացումներով. Գաբրիել Սունդուկյանի թատրոնում խաղում է «Սառցե սիրտը» ներկայացման մեջ․ Էլզայի կերպարում է: Հեռուստատեսային առաջարկները մերժում է, քանի որ օգոստոսին պատրաստվում է մեկնել Հնդկաստան: Դերասանուհին BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է սիրելիի, անակնկալ նշանադրության և Հնդկաստանում մշտական բնակություն հաստատելու մասին:

«Հնդկաստան մեկնելու նպատակը կապված է և՛ անձնական կյանքի, և՛ այնտեղ աշխատանքային գործունեություն ծավալելու հետ: Մեկնելուց որոշ ժամանակ հետո կվերադառնամ, որից հետո արդեն բնակություն կհաստատեմ այնտեղ»,- պատմում է Սիլվին:

Դերասնուհու խոսքով՝ ամուսնությունը սարերի հետևում չէ, իսկ նշանադրությունը շատ պատահական է ստացվել. «Ես ինքս էլ չեմ իմացել, որ նշանադրվում եմ։ Նա մայրիկիս մոտ մատանին հանեց և ասաց․ «Թույլ կտա՞ք ամուսնանալ ձեր աղջկա հետ»: Մայրս էլ համաձայնվեց: Նա եկել էր ինձ տեսնելու Հայաստանում, փաստորեն, նաև եկել էր, որ նշանադրվեինք»:

Պարզվում է՝ Սիլվիի մայրն ապագա փեսայի հետ ծանոթությունից շատ տպավորված էր. «Նա ասաց, որ սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է։ Մինչ հանդիպելը մտածում էր՝ գուցե ինչ-որ բան այնպես չլինի, կամ մեզ մոտ ոչինչ չստացվի:

Ինձ ասում էր՝ շատ մի տաքացիր, քանի որ կյանքում ամեն ինչ հնարավոր է: Երբ սիրելիս եկավ, մենք երկուսով մեկնեցինք մայրիկիս մոտ, և այնտեղ նա մեզ հետ մի քանի օր ապրեց։ Մայրս շատ տպավորված էր նրանով, կարծես մեր հազար տարվա ծանոթը լինի»:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել