Մամուլ

«Նա բարի էր, երբեք չէի հավատա նման բան»․ 16-ամյա աղջկան խեղդած տղայի շրջապատից պատմում են

Հրապարակը գրում է․ «Նա բարի էր, երբեք չէի հավատա նման բան»․ 16-ամյա աղջկան խեղդած տղայի շրջապատից պատմում են։ Գյումրիից  տեղեկություններ են հաղորդում 16- ամյա աղջկան ինքնախոստովանական ցուցմունքով խեղդած Ռաֆայել Սուքիասյանի մասին։

Ռաֆայելի հայրը՝ Արա Սուքիասյանը, Գյումրիում հաշմանդամների  կենտրոնի տնօրեն էր։ Շատ շուտ բռնկվող մարդ էր, դրա համար աշխատողներից շատերը դուրս էին եկել նրա դեմ։

․․․ Ու այդպես էլ իր այդ թերության  պատճառով չկարողացավ կենտրոնը պահել, հեռացրին։  Ռաֆայելը հոր նման շուտ բռնկվող չէր։

Նրա շրջապատը գիտի,  որ փոքր ժամանակ Ռաֆայելին ծեծել են, դրա համար գլխի հիվանդություն է ձեռք բերել, խոսելուց մի տեսակ էր խոսում, խոսքը ինչ որ չափով խախտված էր, ցինիկավարի, ոչ մտածված էր արտահայտվում, որը գիտեինք՝  նրա հիվանդությունից էր։ Բայց դրա հետ մեկտեղ բարի էր։ Աշխատելու, շփվելու ընդունակություններ ուներ։ Անում էր տարբեր գործեր, մեկ երաժշտությամբ էր զբաղվում, մեկ կայքեր էր հավաքում, մեկ հորն էր օգնում, մեկ սեմինարների էր գնում, նույնիսկ ՀՀԿ անդամ էր դարձել։

Բոլորի հետ ուներ լավ հարաբերություններ, առաջին հայացքից չէր զգացվում, որ նա հիվանդություն ունի, աղջիկներին կարող էր ցինիկ, լկտի մի բան ասեր, նեղանային, բայց ես գիտեի, որ դա իր հիվանդությունից է։ Ամեն անգամ, երբ համատեղ կամ երեխեքի հետ մի տեղ էինք գնում, հայրը հետևից գալիս էր, որ տեսնի՝ ամեն ինչ նորմա՞լ է։ Շատ էր վախենում տղայի համար, դա զգացվում էր։ Հանկարծ տղան ցենզուրայից դուրս մի բան չասի, որ նեղացնեն։ Ինչու՞ են այդ մասին լռում, չգիտեմ։

Անկեղծ ասած երեկվանից շոկի մեջ եմ, երբեք չէի հավատա, որ նա նման բան կանի։ Ի դեպ աղջիկների հանդեպ ուներ հակումներ։ Բայց ժամանակի առումով ոչ մի լուրջ հարաբերության մասին խոսք լինել չէր կարող։ Ինձ ասում էր, որ սաղ պահի համար է, ոչ մեկին լուրջ չեմ հավանում, , աղջիկ են էլի՜․․․

Իրեն միշտ ասում էի՝ զգույշ եղի, մի օր մի օյին կբերես գլխիդ, մի թարս խոսք կասես ու քո համար մեծ խնդիրներ կստեղծես։ Հիմնարկում հայրը գալիս ու ստուգում էր, որ տղան տեղու՞մ է, թե ոչ, ամեն քայլին հետևում էր։ Գյումրիում էր աշխատում, օպերատոր էր ՀՀԿ-ի գրասենյակում։ Ասեմ, որ այդքանը երևի իմանալով են օգնել և ոչ պատասխանատու մի գործ տվել, որ ապրի։

Զարմանալին այն է, թե ոնց են իշխանափոխությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքի տեղավորվել։ Խոսում էին, որ հայացքները փոխել, անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը, սկսել է ավել պակաս խոսել ՀՀԿ-ի մասին, որը նորեկներին դուր է եկել։ Համատեղ ծանոթներիցս մեկն ասաց, որ ՀՀԿ-ին առաջինը դավաճանողներից ու Նիկոլի կողմն անցնողներից է եղել։ Ու այդ արժանիքի համար են նրան աշխատանքի ընդունել ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Հա, դեբիլ էր, դեբիլ- դեբիլ, ապուշավարի  խոսող, բայց որ մարդ սպաներ՝ մի տեսակ շոկի մեջ ենք։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել