Մամուլ

Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է

Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ Իրենք, մեր դուստրերը, մեր քույրերը մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ հաղթելուենք»:

կին զինծառայող

Հավելենք, որ Նարեն ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել կոչով՝

«Ուժեղ տղամարդու կողքին միշտ էլ ուժեղ կին է կանգնած։ Եվ սա պարզապես թևավոր խոսք չէ, այլ ճշմարտություն, որն ապացույցի կարիք չունի։

Մեր երկրի համար օրհասական պահ է այժմ, ինչպես եղել է բազմաթիվ անգամներ պատմության ընթացքում, եւ ամեն անգամ մենք հաղթել ենք մեծապես մեր միասնության շնորհիվ։ Ուստի, մենք՝ հայուհիներս, չենք կարող անմասն մնալ հայի եւ Հայաստանի գոյության համար մղվող այս պայքարից եւս։

Մեր նախաձեռնող խմբի անունից դիմում ենք կառավարությանը խնդրանքով՝ ընդգրկել մեզ Հայրենիքի պաշտպանների շարքերում։

Միևնույն ժամանակ կոչով դիմում ենք աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայուհիներին.

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ․․․

Այսօր մենք տասը հոգի ենք, վաղը կարող ենք դառնալ 100, 1000․.. բանակ։

Մեզ կարող են միանալ 21 տարին լրացած այն աղջիկներն/կանայք, ովքեր`
– ունեն որոշակի ֆիզիկական պատրաստվածություն,
– գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը համապատասխան իրավիճակում։
Նախապատվությունը կտրվի այն անձանց, ովքեր տիրապետում են զենքին, ունեն այդ ոլորտում որոշակի գիտելիք։

Դիմել ցանկացողներին խնդրում ենք լրացնել հետեւյալ հայտը»։

Կիսվել