Նարեկ Սարգսյանին տարե՞լ են հոգեբուժարան. վեց ամիս անց ցուցմունք չի տալիս (Տեսանյութ)
Նարեկ Սարգսյանին տարե՞լ են հոգեբուժարան. վեց ամիս անց ցուցմունք չի տալիս (Տեսանյութ)
Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի Հայաստան տեղափոխվելուց հետո ԱԱԾ-ն ակտիվ քննչական գործողութուններ էր սկսել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ նա առերեսվել է իր թիկնապահներից մեկի հետ: Ավելին, Նարեկ Սարգսյանն արդեն 6 ամիս է ինչ Հայաստանում է եւ կալանավորված, սակայն մինչ օրս ցուցմունք ԱԱԾ քննիչներին չի տվել:
Արդյոք Նարեկ Սարգսյանին տարել են հոգեբուժարան եւ առհասարակ նա դեռես ցուցմունք չի տվե: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանից:
Հիշեցննեք, որ 2018 թվականին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էր դիմել Արամ Կարապետյանը եւ Նարեկ Սարգսյանի գործողությունների մասին հաղորդում ներկայացրել հանցագործության մասին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ:
Քննության ընթացքում պարզվել էր, որ 2017 թվականին Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել են ու ծեծի ենթարկել: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: Սակայն այդ մասին, իբր, իմացել է Նարեկ Սարգսյանը եւ թույլ չի տվել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում