ՄամուլՏեսանյութ

Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել

Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել

«Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանությունը բերման է ենթարկել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

«Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին հարուցված քրեական գործի շրջանակում և փոխանցվել նախաքննական մարմնին»:

ՀՀ քննչական կոմիտեից էլ մեզ փոխանցեցին, որ ավելի ուշ գործի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհայտնեն: 

Նարեկ Սամսոնյան

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նարեկ Սամսոնյանին ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկաններով ձերբակալեցին իրենց շենքի բակում»:

Կիսվել