Նարեկ Զեյնալյանն ընտրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն
ՀՀ Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի ընտրությունը:
ՀՀ առողջապահության նախարարությունից լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են, որ ԲԿ-ի տնօրեն է ընտրվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանը:
Վերջինս կնշանակվի եռօրյա ժամկետում:



