Նարեկ Բավեյանի որդու ուրախ 3-ամյակի լուսանկարները (Ֆոտո)
Երգիչ Նարեկ Բավեյանի եւ բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանի որդին երեկ դարձել է 3 տարեկան: Մարկի տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքին, որի հյուրերի թվում էին Հասմիկ Կարապետյանը, Վարդան Բադալյանն ու Ռուզաննա Անդրեասյանն՝ իրենց ընտանիքների հետ, ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հետաքրքիր դրվագներն ու զրուցել փոքրիկ հոբելյարի հայրիկի հետ:
«Այս անգամ եւս տղայիս ծննդյան տարեդարձի հյուրերը մեր ամենամտերիմ մարդիկ էին, հիմնականում նրանք, ովքեր Մարկի տարիքի բալիկներ ունեն», -ասել է Նարեկը:
Մարկի ամենասպասված հյուրերն, իհարկե, մուլտհերոսներն են եղել.«Շատ նվերներ է ստացել, բայց հատկապես ուրախացավ մուլտհերոսներից: Անդադար խաղում էր Մաշայի, արջուկի հետ»,-պատմել է երգիչը:
Պարզվում է՝ Մարկը ցանկացած նվերից շատ է ուրախանում, ու կապ չունի, թե այն ինչ է` հեծանիվ, թե խաղալիք.«Թե՛ խնջույքին, թե՛ տանը շատ էր ուրախացել, երբ բացում էր իր նվերները: Նրան ուրախություն էր պարգեւում ամեն ինչ»:
Աղբյուր՝ bravo.am