Նարա Շլեպչյանը նոր պաշտոն ունի
Նարա Շլեպչյանը նոր պաշտոն ունի
Ավարտելով աշխատանքը Հանրային հեռարձակողի խորհրդում՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջարկով Նարա Շլեպչյանը կզբաղեցնի տնօրենի խորհրդականի պաշտոնը:
Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրատվական բաժինը:
«Վստահ ենք, որ հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարի ներդրումն ու խորհուրդները կնպաստեն Առաջին ալիքի զարգացմանն ու հեռուստատեսության ավանդույթները լավագույնս պահպանելուն:
Շնորհավորում ենք և մաղթում բարի երթ»,-ասված է գրառման մեջ: