Աշխարհ

ՆԱՏՕ-ն հանդես է եկել կոչով

ՆԱՏՕ-ն հանդես է եկել կոչով

ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին սահմանային տիրող գործողությունների անհապաղ դադարեցման և հրատապ դեէսկալացիայի կոչ է անում։

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։

«Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով տիրող իրավիճակի, այդ թվում և Հայաստանի տարածքում բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։

nato

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- գրել է Խավիեր Կոլոմինա Պիրիսը։

Կիսվել