ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսել Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ
ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսել Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ
ՆԱՏՕ-ի երկու հազար զինծառայողներ մասնակցել են Լեհաստանի հյուսիսում Բելառուսի և ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանների մոտ անցկացվող Tumak 22 զորավարժություններին։
Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ukrinform-ը։
Տարբեր ստորաբաժանումներից ընտրված լեհ զինվորականներն օպերատիվ գործողություններ են մշակել ամերիկացի, բրիտանացի, ռումինացի և խորվաթ գործընկերների հետ։
Զորավարժությունների ընթացքում զինվորականները հատել են գետերն ու ջրամբարը, հետ են մղել պայմանական հակառակորդի գրոհները, ինչպես նաև հակահարձակում կատարել։
Լեհաստանի փոխվարչապետ, երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նշել է, որ լեհ զինվորականները պատրաստ են պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ի ամբողջ արևելյան թևի անվտանգության համար։