Մամուլ

Նավթամուղ է պայթել․ ի՞նչ է պատահել

Դեկտեմբերի 1-ի գիշերը Ռուսաստանում պայթյուն է տեղի ունեցել «Դրուժբա» նավթամուղի մի հատվածում, որը շարունակում է ռուսական նավթ մատակարարել մի քանի եվրոպական երկրների։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գլխավոր հետախուզական վարչության աղբյուրների համաձայն, նավթատարի վրա հարձակումը տեղի է ունեցել Կազինսկիե Վիսելկի գյուղի մոտակայքում, որը գտնվում է Տագանրոգ-Լիպեցկ նավթատարի վրա։

ՊՆ գլխավոր հետախուզական վարչության աղբյուրի խոսքով՝ նավթամուղի մի հատվածը ոչնչացնելու համար օգտագործվել են հեռակառավարվող պայթուցիկներ՝ լրացուցիչ դյուրավառ խառնուրդներով՝ ավելի մեծ այրման հասնելու համար։