Շոու-բիզնես

Նանան ամուսնանում է․ Ո՞վ է նրա հարուստ փեսացուն․ պարզաբանում է Նանայի մենեջերը

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական շոուբիսնեսի ամենաքննարվող դեմքերից մեկը երգչուհի Նանան է: Պատճառը նրա հարսանյաց զգեստով նոր ֆոտոշարքն էր, ինչը խոսակցությունների մեծ ալիք բարձրացրեց: Երգչուհին էլ, օգտվելով առիթից, ոչ մի մեկնաբանություն չտվեց երկար ժամանակ մնալով քննարկումների կիզակետում:

Esem.am-ի հետ զրույցում Նանայի մենեջերը` Պողոս Ամիրխանյանը, պարզաբանեց երգչուհու անվան շուրջ տարածված խոսակցությունները: «Իրականում Նանան չի ամուսնացել: Հարսի զգեստով լուսանկարներն էլ ոչ թե իր հարսանիքի ժամանակ են արվել, այլ ամսագրերից մեկի համար, որի հերթական համարի շապիկին նա էր,- ասաց Պողոսը` հավելելով, որ երգչուհին դեռ չի մտածում ամուսնության մասին, քանի որ ծանրաբեռնված է ստեղծագործական աշխատանքներով:

– Առաջիկայում նոր երգերի ձայնագրություններով, արտերկրում մենահամերգներով ու հավաքական համերգներով է զբաղված: Ցանկություն ունենք նաև նոր տեսահոլովակ ներկայացնել, որը ժամանակի սղության պատճառով չենք կարողանում իրականացնել»:

Նանայի հարսանիքի մասին նյութերի մեկնաբանությունների հատվածում ծավալվել էր խոսակցություն, ըստ որի, Նանան նախկինում ամուսնացած է եղել և երեխա ունի: Այս մասին ևս խոսեցինք Պողոսի հետ, ով ծիծաղելով ասաց. «Երևի կա մեկը, ով Նանայից լավ գիտի նրա ապրած կյանքը: Նման բամբասանքները չեն համապատասխանում իրականությանը. Նանան երբևէ ոչ ամուսնացած է եղել, ոչ էլ երեխա ունի»:

Թեև երգչուհու մենեջերը փորձեց հերքել այն փաստը, որ այժմ երգչուհու սիրտը զբաղված է, վերջինս իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է. «Անձնական կյանքումս ամեն բան կարգին է. առաջ Աստված, շուտով կամուսնանամ»:

Նյութի աղբյուր՝ hayerov.ru

Կիսվել