Ազատ խոսք

Նայում ես ֆոտոները՝ ուզում ես գլուխդ երկու ձեռքով բռնել ու փախնել․ Կարեն Վրթանեսյան

Նայում ես ֆոտոները՝ ուզում ես գլուխդ երկու ձեռքով բռնել ու փախնել․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Նիկոլն այսօր ասում էր, որ ժողովուրդը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Ճիշտ էր ասում։

Այդ ասելուց հետո գնաց Արցախ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը։

Ու որ նայում ես ֆոտոները՝ ուզում ես գլուխդ երկու ձեռքով բռնել ու փախնել, որովհետև հասկանում ես, որ մեկը հենց Նիկոլը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Իր կինն էլ չի գիտակցում։ Իրենց պահակազորն էլ։ Եւ իրենց շրջապատող մարդիկ էլ չեն հասկանում։

Սոցիալական դիստանցիան չի պահպանվում, դիմակները մեկ հագնում են, մե՛կ հանում, Արայիկ Միրզոյանը ձեռքը դրել է բերանին, և այլն, և այլն, և այլն։

Յոբանի պիզդեց, կներեք ֆրանսերենիս համար, էս ի՞նչ ա։

Դուք ինչպե՞ս եք խոսում ժողովրդի «անհատական պատասխանատվությունից», եթե ինքներդ մեկ գրամի պատասխանատվություն չունեք նույնիսկ ձեր անձնական անվտանգության հարցերում»։

Կիսվել