Նայել պետքարանում, որ զզվանքի զգացումն ավարտվի կերամիկական պետքասարքում․ Գևորգ Պետրոսյան
Նայել պետքարանում, որ զզվանքի զգացումն ավարտվի կերամիկական պետքասարքում։
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե մի քանի տասնամյակ անց կարիք լինի բուհական լսարաններում ապագա սերունդներին բացատրել, թե ինչ է նշանակում փնթի գոյացություն, որը պատահմամբ հայտնվել է երկրի օրենսդիր մարմնում և էքստազի մեջ ընկած՝ անբովանդակ բարբաջում է իրեն անհայտ թեմաներով, թող նայեն այս տեսանյութը…
Սա թանգարանային նմուշ է…
Բայց խնդրում եմ՝ նայել պետքարանում, որ զզվանքի զգացումն ավարտվի կերամիկական պետքասարքում…
Եվ սա նոր Հայաստանի պատգամավորն է…
Ողբամ քեզ Հայ ժողովուրդ… աժողովի նախագահի պաշտոնին»