Ազատ խոսք

Նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, նոր հետո վերջնագրիր՝ ում ուզես, ասպատակիր՝ ուր ուզես. Րաֆֆի Հովհաննիսյան

Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա նաեւ նշել է. «Նոր հետո, որպես  քաղաքացի, հավատացյալ կամ անկարգավիճակ, վերջնագրիր՝ ում  ուզես, ասպատակիր՝ ուր ուզես:

Արդեն առանց դիմակների, զենքի, օրենքի խեղմամբ պետությունից թռցրած  իրավասության եւ բռնամիջոցների:

Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության  իրական սաղմոսը եւ երկրպագությունը:

Առաջինը դու ես եւ, ուրեմն, դու պետք է լինես: Հերթը քեզնից է սկսվում:

Ճամփա տուր, «եղբայր», ժամանակով իմ հաջորդ, էությամբ՝ իմ նախկին: