Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մեծ միջոցառում է անում
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մեծ միջոցառում է անում
Hraparak.am-ը գրում է․ Սեպտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում մեծ միջոցառում է սպասվում։
«Հրապարակին», որ լրանում է «Ֆլորենսի» հիմնադրման 10-ամյակը, բացի այդ՝ ռեստորանի վերեւի հարկում էլ «Բենեդիկտ» կոչվող նոր սրահի պաշտոնական բացումն է լինելու, թեեւ սրահը տեւական ժամանակ է՝ գործում է։
Ռեստորանի ադմինիստրացիան թերեւս որոշել է «Ֆլորենսի» հոբելյանական տարեդարձն ու «Բենեդիկտի» բացումը միասին նշել, իհարկե՝ ոչ այնպես գունագեղ, ինչպես սեպտեմբերի 21-ի «զոհերի հիշատակին նվիրված» անկախության օրն են նշելու ՀՀ իշխանությունները։
Միջոցառումը հրավիրատոմսերով է լինելու, որոնք արդեն ուղարկվում են հասցեատերերին։ Հյուրերը հիմնականում գործարար աշխարհի ներկայացուցիչներ են լինելու, հնարավոր է՝ Կարեն Կարապետյանը եւս ներկա լինի։
Հիշեցնենք, որ նախկին իշխանությունների օրոք Կարապետյանի «Ֆլորենսը» կառավարության ու ՀՀԿ-ականների պետական միջոցառումների եւ մասնավոր առիթների ամենասիրելի վայրն էր։