Մամուլ

Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այսօր՝ հունիսի 27-ին կալանավորվեց Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Այս մասին հայտնեց նրա պաշտպան Հրանտ Անանյանը։

Նշենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Կիսվել