Նախիջևանում 3 մարդ է մահացել ջրամբարի հարթակի փլուզման հետևանքով
Նախիջևանում 3 մարդ է մահացել ջրամբարի հարթակի փլուզման հետևանքով։ Լուրը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել Այրինջ գյուղում գտնվող հանգստի կենտրոններից մեկում։
2-ը տեղում են մահացել, 1-ը՝ հիվանդանոցի ճանապարհին։ Շտապօգնության մեքենայի հետևից գնացող հարազատներն էլ վթարի են ենթարկվել ու հոսպիտալացվել։
Վթարի հետևանքով տուժել են 1983 թ.-ին ծնված Հուսեյնով Թուրալ Ալի օղլուն և նրա որդին՝ 2007 թ.-ին ծնված Հուսեյնով Նիջաթ Թուրալ օղլուն: