Մամուլ

Նախարար ունեն՝ Վահան Քերոբյան, լեզվին է տվել․ Իշխան Սաղաթելյան

Նախարար ունեն՝ Վահան Քերոբյան, լեզվին է տվել․ Իշխան Սաղաթելյան

«Իշխան Սաղաթելյանը կարող էր գալ այն հարթակ, որը Սահնամանադրությամբ ձևավորված է մեր երկրում, այսինքն՝ Ազգային Ժողով և տար իրեն հուզող ցանկացած հարց»,-  ԱԺ-ում երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ գնալու են պետական գերատեսչություններ՝ հասկանալու, թե ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախի հարցում։

«Գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի։ Ես տեսնում եմ, որ իրենք թափառում են քաղաքում, գնում են այս նախարարությունից  այն նախարարություն, փորձում են հանդիպել նախարարների հետ, բայց նախարարները զբաղված մարդիկ են, օրակարգ ունեն, բավական խիտ զբաղվածություն:

ishxan

Գալ, պահանջել հանդիպում ու տալ մի հարց, որի պատասխանը իրենց ոչինչ չի տալու, չեմ կարծում, որ ամենաարդյունավետ զբաղմունքն է։ Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում և արդյո՞ք ինքը պետք է ինձ այդպիսի հարց տա, թե՞ ես՝ իրեն»,- ասել էր Քերոբյանը։

«Ինչ որ մի անմեղսունակ նախարար ունեն՝ Վահան Քերոբյան, որը լեզվին է տվել: Չեմ ուզում ես իրեն անդրադառնալ: Պատերազմում Դաշնակցությունը և ես ինչով որ զբաղվել ենք՝ իրենք իրենց ողջ կառավարությունով, խմբակցությունով դրա 1 %-ը չեն արել, այլ՝ ընդհակառակը:

Մենք աշխատում ենք այդ կալիբրի երևույթների չանդրադառնալ»,- անդրադառնալով Քերոբյանի ելույթին՝ Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Կիսվել