Նախարարությունների շենքը կառուցելու նպատակով ընկերության բաժնետոմսերը կփոխանցվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին
Նախարարությունների շենքը կառուցելու նպատակով ընկերության բաժնետոմսերը կփոխանցվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին
«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական մասնակցության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կփոխանցվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին: Այս մասին տեղեկանում ենք e-draft կայքից:
Այս առաջարկով Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն դիմել է կառավարությանը:
«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲ ընկերությունն ունի 100% պետական բաժնեմաս և ստեղծվել է կոնկրետ տնտեսական գործունեություն ծավալելու՝ ք. Երևան, Վ. Սարգսյան N3 և N3/3 հասցեների վարչական շենքերի կառուցման նպատակով:
Նշենք, որ «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը ԱԳՆ-ի շենքի գնորդ «Տանգո» ընկերության դուստր կազմակերպությունն է: «Սալսա դեվելոփմենթի» հաշվեկշռում է Երևանի Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը։
«Տանգո»-ի սեփականատերն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: