Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը․ Արծրուն Պեպանյան
Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը․ Արծրուն Պեպանյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։
«ԱՀԱ ԵՎ ՓԱՍՏԸ
Հրայր Թովմասյանը երբ նախարար էր, կառավարությունում որոշում են թարմացնել նախարարների ծառայողական մեքենաները՝ գնելով նոր, թանկ մեքենաներ:
Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը՝ ասելով, որ արդար չէ երկրի նման վիճակում այդքան մեծ փողեր ծախսել ծառայողական մեքենաների վրա և առաջարկում է յոլա գնալ եղած մեքենաներով ու այդ գումարով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, որպեսզի ժողովրդի վիճակը քիչ թե շատ բարվոքվի:
Կառավարությունում ասում են՝ եթե դեմ ես, այդ դեպքում դիմում գրիր, որ դու հրաժարվում ես նոր մեքենայից:
Հրայրը գրում է դիմումը, մյուս նախարարների համար առնում են թանկանոց մեքենա, իսկ ինքը շարունակում է երթևեկել հին մեքենայով:
Իսկ հիմա եկեք տեսնենք, թե վարչապետ Փաշինյանն ինչպիսի վերաբերմունք ունեցավ ծառայողական մեքենայի /մեքենաների/ հարցում»։