Մամուլ

Նախարարներից մեկի դստերը մահացած են գտել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Իսրայելի բնակավայրերի հարցերի նախարար Օրիտ Ստրուկի դստերը մահացած են գտել։ 34-ամյա Շոշանա Ստրուկի մարմինը հայտնաբերվել է Իսրայելի հյուսիսում գտնվող նրա տանը։

Մահը հաստատել է նաև նրա մայրը։ «Խոր վշտով հայտնում եմ մեր սիրելի դստեր՝ Շոշանայի մահվան մասին», – գրել է նա սոցցանցում։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Շոշանա Ստրուկը վերջին ամիսներին ակտիվ էր սոցցանցերում. նա ծնողներին հրապարակավ մեղադրում էր սեռական և ծիսական բռնության մեջ` պնդելով, որ բռնության է ենթարկվել վաղ մանկությունից։

Նրա պնդումները ստուգել են ոստիկանները, սակայն որևէ ապացույց չեն հայտնաբերել։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Շոշանան հոգեկան ծանր խանգարում ուներ։

shoshana1
Կիսվեք ձեր էջում