Ազատ խոսք

Նախապես տեքստը գրվել և տրվել է «Դիանային»․ Ավետիք Իշխանյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

««ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ԴԻԱՆԱՆ

Դպրոցում, հատկապես ցածր դասարաններում, հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էին դաս պատասխանում դասարանի գերազանցիկները։

Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, մանավանդ հայոց լեզվի դասերին, երբ ուսուցչուհին նրանց անգիր արտասանել էր հարցնում․

-Դպրոցի ճամփա՜ն, դժվա՛ր է, երկա՛ր․․․ և այլն։

Ինչու՞ հանկարծ հիշեցի մանկության այս դրվագները։

Փառապանծ ԱԱԾ-ի հայտնաբերած կեղծ օգտատեր Դիանա չգիտեմինչյանի խոսքն ինձ հիշեցրեց «գերազանցիկ» անգիր անողներին։

Եվ որքան էլ հետագայում մեր «պրոֆեսիոնալ» քննիչներն «ապացուցեն» նրա «ընդդիմադիր», «սադրիչ» էությունը, միևնույնն է, ես կմնամ այն համոզմունքին, որ նախապես տեքստը գրվել և տրվել է «Դիանային», և վերջինս մի քանի անգամ կարդալուց հետո, անգիր, «գերազանցիկի» առոգանությամբ այն կարդացել է։

Էլ չեմ ասում, առանց պաշտպանի «հարցաքննության» մասին։

Եվ վերջապես, ինչու՞ ԱԱԾ-ն և վարչապետին կից այլ իրավապահ կառույցները չէին և չեն ցուցադրում, այլ ձերբակալված ընդդիմադիրների, օրինակ, Արսեն Բաբայանի խոսքը»։

Կիսվել