«Նախագահի օգնականը պատերազմի ժամանակ զինվոր որդուն վերցրել ու փախել է Արցախից»
«Նախագահի օգնականը պատերազմի ժամանակ զինվոր որդուն վերցրել ու փախել է Արցախից»
Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե նախագահի օգնականը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ իր զինվոր որդուն վերցրել ու փախել է Արցախից, զբաղվում է հիմա Երևանում շինարարությամբ, ապա խոսել ապագայից իմաստ չունի…
Եթե որոշ նախկին պաշտոնյաներ, ովքեր ժամանակին օգտվում էին պետության բարիքներից, ընտանիքներով թողել թռել են «տաք» երկրներ, ապա խոսել ապագայից իմաստ չունի։
Եթե որոշ ներկա պաշտոնյաներ, որոնց ընտանիքները կամ արու զավակները գտնվում են Արցախից դուրս, շարունակում են պաշտոնավարել ու որոշումներ կայացնել, ապա խոսել ապագայից իմաստ չունի։
Նման «եթե»-ներ բազմաթիվ են, և եթե 44-օրյա պատերազմից հետո անարդարությունը շարունակում է տիրել Արցախում, ապա խոսել Արցախի ապագայից իմաստ չունի…
Պատժել է պետք բոլոր թռածներին՝ գույքի բռնագրավմամբ…
Պատժել է պետք բոլոր նրանց, ովքեր ընտանիքները, արու զավակներին հանել են Արցախից, իրենք էլ նստած «ուրա» են կանչում ու խոսում միասնությունից…
Մինչև էդ խառախուռին իրենց տեղը ցույց չտանք, խոսել ապագայի մասին իմաստ չունի…»: