Աշխարհ

Նախագահի նստավայրն էլ ոչնչացրեցին, աշակերտուհիներ են զոհվել

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է քսանչորս աշակերտ։

Մինաբ շրջանում այսօր տեղի ունեցած հարձակումների ժամանակ հարված է հասցվել աղջիկների տարրական դպրոցին։ Իշխանությունները հայտնել են, որ զոհվել է 24 աշակերտ, վիրավորվել՝ 45-ը։

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Իրանում նախագահական նստավայրի և հետախուզական բազայի ոչնչացման մասին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի որդին՝ Յուսուֆ Փեզեշքիանը, հայտարարել է, որ հայրն ապահով և անվտանգ տեղում է։

«Մահափորձերը ձախողվել են, իսկ մնացած պաշտոնյաները առողջ են։ Մենք, հավանաբար, բախվում ենք ավելի երկարատև հակամարտության, և դա կլինի հյուծման պատերազմ։ Հետևաբար, այս օրերին գոյատևելու համար անհրաժեշտ է համառություն և համբերություն»։

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենիի պալատը ոչնչացնելու մասին։

Կիսվեք ձեր էջում