Մամուլ

«Նաիրիտի» ենթակայանում մահացած 23-ամյա երիտասարդը

«Նաիրիտի» ենթակայանում՝ ՀԷՑ–ին պատկանող տարածքում երեկ դժբախտ պատահարի հետևանքով մահացած 23-ամյա Պարույր Հովսեփյանն Արցախի Ճարտար համայնքից էր։

Երիտասարդի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 14-ին, իսկ հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 15-ին Նուբարաշենի Ավանային գերեզմանատանը:

Ըստ նախնական տեղեկությունների ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունը ընկել է 23-ամյա երիտասարդի վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։

paruyr