Մամուլ

Նաիրա Զոհրաբյանը դիմում է դատարան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դիմել դատարան՝ զրպարտության եւ վիրավորանքի համար: Քարոզարշավի ընթացքում նա խոսում էր ֆեյսբուքյան տիրույթում իր հասցեին արվող վիրավորանքների եւ հայհոյանքների մասին։ Հայցը ներկայացվելու է կոնկրետ եւ ոչ թե ֆեյք, այլ իրական օգտատերերի դեմ, եւ ներկայացվելու են ապացույցներ:

Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա Վարդանյանը մեզ հայտնեց, որ հայցադիմումի գլխավոր պահանջը պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրելն է, ինչպես նաեւ գումարային պահանջ է լինելու․ վիրավորանքի համար սահմանված դրամային առավելագույն պահանջը 1 մլն դրամ է։

Վարդանյանը հայտնեց նաեւ, որ այդ գումարներն ուղղվելու են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Նա չմանրամասնեց, թե որ օգտատերերի մասին է խոսքը, սակայն նշեց, որ դրանք վերաբերում են վիրավորական արտահայտություններ հնչեցնողներին, Զոհրաբյանի լուսանկարը տղամարդու կոլաժներով տարածողներին եւ այլն․ «Դրանք մի քանիսն են»։

Մեր տեղեկություններով, նրանց շարքում են սփյուռքի փոխնախարարի օգնական, ակտիվիստ Անուշ Լալայանը, «Իմ քայլը» ավագանու ցուցակի 17-րդ համարը՝ Արամ Մանուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել