Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից դուրս գալու մասին (Տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից դուրս գալու մասին (Տեսանյութ)
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու իր որոշմանը:
«Իմ դուրս գալու դրդապատճառների մասին ես չեմ խոսել և չեմ խոսելու ո՛չ այսօր, ո՛չ վաղը: ԲՀԿ-ն իմ կյանքի մի կարևորագույն հատվածն է եղել, և եթե երբևէ ինձ որևէ անվայելուչ հայտարարություն թույլ տամ, դա կնշանակի, որ ես առաջինն ինձ չեմ հարգի:
Այդ որոշումը եղել է շատ երկար ամիսների մտածված, ապրված, շատ դժվար կայացված որոշում»,- ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ դուրս չի գալիս նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, Զոհրաբյանը պատասխանեց. «Գիտեք, լուծարված խորհդարանի խմբակցությունից դուրս գալը իմաստ չունի:
Այդ մասով չեմ ուսումնասիրել օրենսդրությունը, բայց զուտ տրամաբանելով՝ կարծում եմ, որ էդպիսի ընթացակարգ անգամ չկա»:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում