Ազատ խոսք

Նազիկի կարիերան պատրաստի ֆիլմի սցենար է, նկարեիք, ի՞նչ կլիներ որ․․․

Նազիկի կարիերան պատրաստի ֆիլմի սցենար է, նկարեիք, ի՞նչ կլիներ որ․․․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Հայրապետյանը։

«2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։

Նույն տարի Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայ ծանրորդուհին ավտովթարից հետո երկար ժամանակ հետվիրահատական շրջանից հետո վերադարձել է մեծ սպորտ և մասնակցել է 2015 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը :

2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձել է չեմպիոն։

2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը»։

Կիսվել