Նազենի Հովհաննիսյան․ Վերջերս շատ եմ խոսում ինքս ինձ հետ
Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և կից գրել․
«Վերջերս շատ եմ խոսում՝ ինքս ինձ հետ)… փնտրում եմ պատասխաններ՝ նոր առաջադրած հարցերիս, փնտրում նոր ուղիներ՝ չանցած կյանքերիս, գտնում նոր կերպ՝ չապրած օրերի… կորցրած պահերի, թերի հույզերի…
Հավերժության մեջ մեր կյանքն ակնթարթ է, իսկ ակնթարթում՝ ապրում ենք էնպես, որ մոռանում ենք, որ անմահ չենք, որ անՄԱՐ չենք, որ հավերժ է միայն Հոգին: Շատ եմ խոսում ինքս ինձ հետ, էնքան, որ մտքերս պատռում-դուրս են գալիս ֆիզիկական մարմնից ու դառնում օդի հատիկի նման. ամենուր ու հաճախ անտես…:
Խոսում եմ ինքնս ինձ հետ ու հասկանում, որ քանի դեռ ունեմ հարց ու պատասխան( Աստծո ողորմությամբ), ուրեմն դեռ կամ, ու կա Աշխարհը, որը չնայած ճաքերի ու ցնցումների՝ սիրուն է այնքան, սեր ունի դեռ տալու ու մեր խնամքի սուր կարիքն ունի…
ինչպես, որ մարդը՝ Մարդու:
…ու լսում եմ շատ. բնության ձայնն ու անհանգիստ մտքերը, լսում եմ ինքս ինձ ու ուրիշներին՝ անգամ չասածները… ցավով եմ լսում հաճախ… ցավելով ու ափսոսանքով, որ չեմ կարող օգնել…
Ամեն ոք իր ՈւՂԻՆ ՈւՆԻ: Որքան էլ քարոտ լինի կամ հարթ…
Իսկ դուք՞ … խոսու՞մ եք …», գրել է Նազենի Հովհաննիսյանը։