Նազարբաևը հրաժարական տվեց Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից
Նազարբաևը հրաժարական տվեց Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից
Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այդ պաշտոնում Նազարբաևին կփոխարինի ինքը:
Նշենք, որ ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահական նստավայրը։
Նշենք նաև, որ Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով: Թեպետ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չեն դադարում: