ՍպորտՏեսանյութ

Յուրի Սաքունցը հաղթանակ է տարել ադրբեջանցի Զաբեհ Շամիևի նկատմամբ

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել նրան։

Յուրի Սաքունցն իր ելույթում նշել է, որ հաղթանակը նվիրում է հերոսական «Արաբո» ջոկատի մարտիկներին՝ նշելով, որ նրանց խիզախությամբ ոգեշնչվում է մինչ օրս։ Նա ընդգծեց, որ այս հաղթանակը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խորապես խորհրդանշական և ազգային նշանակություն է ստանում։

Տեսանյութն ամբողջությամբ մեր տելեգրամյան ալիքում