Յուրա Մելքումյանն իր երեք ընկերների և հարազատ եղբոր հետ միասին են եղել․ նոր մանրամասներ
Ազատի ջրամբարում ջրահեղծ եղած պատանին՝ 16-ամյա Յուրա Մելքումյանն է։ Այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» էջը:
Այսօր՝ հուլիսի 27-ին Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից (Շոշ գյուղ) բռնի տեղահանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին, ապրում էր Ազատավանում.
Յուրա Մելքումյանն իր երեք ընկերների և հարազատ եղբոր հետ միասին գնացել են ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան և ընկերներն որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերները և եղբայրն որքան փորձել են օգնել, սակայն չեն կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։
Ձեր ընտանիքի կորուստը նաև մեր կորուստն է: Թող Աստված տա Ձեզ ուժ հաղթահարելու այս մեծ ցավը, և թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ:
