Յոթ երկիր առաջադրել է Թրամփի թեկնածությունը՝ Նոբելյան խաղաղության մրցանակի
Սպիտակ տունը հրապարակել է արտասահմանյան այն առաջնորդների ցուցակը, ովքեր աջակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում։ Այս մասին հրապարակումը տեղադրվել է Սպիտակ տան X սոցիալական ցանցի էջում։
Թրամփի թեկնածությանն աջակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգեման, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվյե Նդուհունգիրեհեն։
Հունիսին ԱՄՆ-ի Հանրապետական կոնգրեսական Բադի Քարթերը առաջարկել է Թրամփի թեկնածությունն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Նոբելյան կոմիտե ուղարկված նամակում նշվում է, որ Թրամփը «արտասովոր և պատմական դեր է խաղացել»՝ «Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությունը» դադարեցնելու գործում։ Դրանից կարճ ժամանակ առաջ Պակիստանի կառավարությունը նույնպես առաջարկել է նրա թեկնածությունը մրցանակի համար՝ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորմանը միջնորդելու համար։
