Մամուլ

Յաղդան գյուղում 4-5 հոգով ծեծել են համագյուղացի ամուսիններին, վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան

Յաղդան գյուղում 4-5 հոգով ծեծել են համագյուղացի ամուսիններին, վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ այնուհետև չորս-հինգ հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին, ընդ որում` վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան:

Խուլիգանության վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո ոստիկաններն անցան գործի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց ամուսինների հետ վիճած տղամարդկանց ինքնությունը:

Յաղդանցի հինգ տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Ստեփանավանի բաժին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կիսվել