«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք». Հայկ Մարության
«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք». Հայկ Մարությանի նամակը՝ Անն Իդալգոյին:
Տիկին քաղաքապետ,
սիրելի գործընկեր,
խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին:
Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը…
Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից: Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք:
Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ