Ազատ խոսք

Մտա, տենամ՝ իմ բազմաչարչար, բան ու գործ չունեցող ազգը Մկոյի մեջքին ա հելել

Գրող Էդգար Կոստանդյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մկրտիչ Արզումանյանի կողմից ընտանեկան բռնությանը դեմ արտահայտվելու թեմային։ «Ուրեմն, երեկ որոշեցի մի օրով առողջ ապրելակերպ վարեմ (այսինքն` Ֆեյսբուք չմտնեմ), էսօր առավոտ մտա, տենամ՝ իմ բազմաչարչար, բայց միեւնույն ժամանակ բան ու գործ չունեցող ազգը Մկոյի մեջքին ա հելել:

Ասի` մի հատ կարդամ, տենամ խի՞ ա էդ տղեն վդռուգ որոշել հայրենիքը դավաճանել, մեկ էլ պարզվեց, որ էս սաղ համամիութենական էրոտիկան մի բանի մասին ա, այն է` Մկոն ասել ա, որ դեմ ա ընտանեկան բռնությանը:

Հասկանում ե՞ք` մարդուն քարերով խփում են, որովհետեւ ասել ա, որ դեմ ա ընտանեկան բռնությանը: Ստեղ ամենախնդալուն էն ա, որ մարդիկ չափազանց լուրջ ինտոնացիայով ասում են` յանի էդ ի՞նչ ասելու բան ա, տենց մարդ կա՞, ախպեր, որ կողմ ա դրան: Ասեմ, ախպերներ, ասեմ իմացեք, տենց մարդիկ շատ կան, չափից շատ:

Թե՞ ոչ մեկդ էն բաղնիքի խալաթով հայաթում նստող նախամարդ մայրիկներին չեք տեսել, էն որ աղջիկն, աչքի տակ կապտած, մի կերպ հասնում ա տուն, մերն ասում ա` մարդդ ա, մի օր էլ կծեծի, դրա համար ընտանիք չեն քանդում: Թե՞ էն յոբնի ամուսիններին չեք տեսել, որ իրանց կանանց ամեն պատեհ-անպատեհ առիթով քացու տակ են տալիս: Հիմա էս խալաթով մայրիկներն ու էդ յոբնի ամուսինները դեմ ե՞ն բռնությանը, թե՞ կողմ: Կողմ են, չէ՞:

Իսկ էն, որ մարդու մասին հաչում եք, թե բա` ծախված-մախված, գոնե հիշո՞ւմ եք, որ սրանից մեկ ու կես տարի առաջ, երբ մենթերը ժողովրդին հերձում էին, ու երբ դրա ֆոնին երկրի «ականավոր» արվեստագետները բարդ փիլիսոփայական էշություններ էին դուրս տալիս իրանց փթիր ինտերվյուների ժամանակ, էդ տղեն վաստակավորի մեդալը կոխեց օրվա բեզպիծիմինուտ իշխանությունների ոռը: Մեկ էլ մի բան. էդ Ստամբուլյան պիդռ կոնվենցիայի մասին ոչ մեկ ոչ մի բան չի խոսել` ձեզանից բացի, դուք եք դրա տակ մնացել:

Հ.Գ Մտքիս մի հատ շատ չաթլախ, բայց միեւնույն ժամանակ արդեն դասական դարձած երգ էկավ, էն որ մի հատ ոչխար ասում ա` ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել»:

Կիսվել