Մտածում եմ ՀՀ օրհներգի վերջը փոխելու մասին. Փաշինյան
Մտածում եմ ՀՀ օրհներգի վերջը փոխելու մասին. Փաշինյան
«Ինքը գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որևէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով և զոհվելու տեսարանով:
Ես էս վերջերս շատ մտածում եմ․ իհարկե, զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով գուցե հեշտ չի իրականացնել, բայց կարծում եմ, որ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության հիմնն ավարտվի հետևյալ տողերով.
Նաի՛ր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան», – ՀՀ օրհներգի նախավերջին տունը մեջբերեց Փաշինյանը՝ այսպիսով, փաստացի, առաջարկելով հանել հիմնի վերջին տունն ու այն ավարտել նախավերջինով։
Հայաստանի Հանրապետության օրհներգի վերջին տունը, հիշեցնենք, ավարտվում է այսպես․
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
Տեսանյութը ստորև