Մտածում եմ` իմ երեխան չէ․ Քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ
Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, հայտնում են ՔԿ-ից:
«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է»։
Նշենք, որ ձերբակալվածը 3-ամյա Տիգրանի հայրն է, մեր տեղեկություններովնա ներկայացել է իրավապահներին եւ հայտնել, որ ինքն է սպանել երեխային, խոսելով պատճառների մասին, նշել է. «Մտածում եմ իմ երեխան չէ»։


