«Մտածիր, թե ինքան դժվար է ինքդ քեզ փոխելն ու կհասկանաս՝ որքան չնչին են ուրիշներին փոխելու քո հնարավորությունները». Վոլտերի 10 մտքերը
«Մտածիր, թե ինքան դժվար է ինքդ քեզ փոխելն ու կհասկանաս՝ որքան չնչին են ուրիշներին փոխելու քո հնարավորությունները». Վոլտերի 10 մտքերը
Հայտնի ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերը միշտ առանձնանում էր իր ռեալիստական մոտեցումներով։ Bavnews.am-ը առաջարկում է ծանոթանալ նրա ամենասուր 15 մտքերին։
1. Հոգով փոքր մարդիկ միշտ ունենում են հպարտության մեծ զգացողություն։
2. Տղամարդու բոլոր դատողությունները չարժեն անգամ կնոջ մեկ զգացմունքը։
3. Մարդը պետք է չդադարի երազել, քանի որ միայն այդ ժամանակ է նրա կյանքը իմաստ ստանում։
4. Բարությունը միշտ ապացույցների կարիք ունի, իսկ գեղեցկությունը՝ ոչ։
5. Իդեալական կառավարություն գոյություն չունի, քանի որ մարդիկ լցված են կրքերով, իսկ եթե նրանց կրքերը չլինեին, ապա այդ կրքերը զսպող «վատ» իշխանությունը գոյություն չէր ունենա։
6. Աշխարհի ամենահիմար մտքերը արտահայտում են այն մարդիկ, ովքեր խոսում են միայն խոսելու համար։
7. Մենք երբեք էլ չեն ապրում, մենք ուղղակի հավատում ենք, որ ապրելու ենք։
8. Ոչինչ հարատև չէ բացի ժամանակից, քանի որ այն միշտ գոյություն ունի և ոչինչ այդքան կարճ չի տևում, որքան ժամանակը, քանի որ այն միշտ չի բավականացնում, որպեսզի կարողանանք իրականացնել մեր բոլոր երազանքները։
9. Համարձակվիր մտածել ինքնուրույն։
10. Մտածիր, թե ինքան դժվար է ինքդ քեզ փոխելն ու կհասկանաս՝ որքան չնչին են ուրիշներին փոխելու քո հնարավորությունները։