Շոու-բիզնեսՏեսանյութ

Մոր կյանքից հեռանալուց հետո Եվա Ռիվասը մեկնել էր մենաստան

Մոր կյանքից հեռանալուց հետո Եվա Ռիվասը մեկնել էր մենաստան

Հանրային հեռուստաընկերությունը լսարանի դատին է հանձնել «Մենք Եվրատեսիլում» նախագիծը, իսկ այս թողարկման հյուրն էր երգչուհի Ռիվասը

Հարցազրույցի ընթացքում նշվել է, որ երգչուհին մոր մահից հետո մեկնել էր մենաստան և վերջերս է եկել Մոսկվա։

«Եվրատեսիլը միակ լավ բանն է, որն արել եմ մորս համար։ Մինչ հիմա ես նորից ու նորից նայում եմ եվրատեսիլյան նկարները, մի ամբողջ թղթապանակ ունեմ, որտեղ նա «Եվրատեսիլում» է:

Ես տեսնում եմ մայրիկիս, նրա երջանիկ աչքերը, իսկ որոշ նկարներում տեսնում եմ նրա արցունքները։ Իհարկե, ես չէի կարող իմանալ, որ նա լաց է լինում, որովհետև նա դահլիճում էր, իսկ ես բեմում»,– անկեղծացել է երգչուհին։

Տեսանյութը ստորև

Կիսվել