Մորուքիս վրա չզարմանաք. երբ զորակոչվեցի, ասում էի, որ պատերազմի ավարտին կսափրվեմ. Արմեն Աշոտյան
Մորուքիս վրա չզարմանաք. երբ զորակոչվեցի, ասում էի, որ պատերազմի ավարտին կսափրվեմ. Արմեն Աշոտյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«2 ամիս է, չենք հանդիպել։ Մորուքիս վրա չզարմանաք։Երբ զորակոչվեցի, ասում էի, որ պատերազմի ավարտին կսափրվեմ։ Նոյեմբերի 9-ը պատերազմի ավարտ չդարձավ, արժանապատիվ խաղաղության մեկնարկ չդարձավ։
Այն ազգային աղետի, հայրենազրկման եւ պատվազրկման օր դրոշմվեց ինքնասիրություն ունեցող յուրաքանչյուր հայի սրտում։
Ընկերներիս, բարեկամներիս, հարազատներիս եւ ծանոթներիս խնդրում եմ վաղը 15:00-ին Ազատության հրապարակում գտնել եւ ողջունել իմ տղաներին։ Նրանք կամավոր այնտեղ են լինելու իրենց հոր փոխարեն»։