Մոտ 40-45 տարեկան տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
Մոտ 40-45 տարեկան տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից ցած է նետվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ՝ ճանապարհի մեջտեղում, հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի:
Այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, պարեկների հետ, նշված հատվածը սահմանազատել են, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մուրադխանյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:Քննիչ որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: